News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կխաղա Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» սիմֆոնիկ հեքիաթում, որի բեմադրությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում։ Այս մասին հաղորդել է BFM TV–ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Երաժշտությունը կկատարի Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի նվագախումբը, նախագահը հանդես կգա պատմողի դերում: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի՝ մարտի 1-ին, այն ընդգրկված է «Ելիսեյան հինգշաբթիներ» բարեգործական շարքի մեջ:

Մինչեւ այդ փետրվարի 26-ին նախատեսված է ներկայացման փորձ, որին կմասնակցի նաեւ նախագահը, փոխանցում է ՌԲԿ–ն։

Միջոցառման կազմակերպման համար պատասխանատու է նախագահի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, որը մասնակցում է հյուրերի ցուցակի կազմմանը։ Հանդիսատեսը՝ տարբեր հիվանդություններով տառապող դպրոցականներ, երեխաներ եւ Ելիսեյան պալատի անձնակազմն է»,-նշված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ