News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամեն տարի պետությունը 48 մլրդ դրամի դոտացիա է տալիս համայնքներին, սակայն դրանք արդյունավետ չեն օգտագործվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:

Նրա խոսքով, պետք է այնպիսի փոփոխություններ իրականացվեն օրենսգրքում, որ համայնքը մոտիվացիա ունենա շատ դոտացիա ստանալու պարագայում շատ եկամուտներ ստանալ, ոչ թե հակառակը:

«Այսօր հակառակն ենք անում, եթե որեւէ համայնքում հողի հարկը շատանում է, մենք ավելի քիչ դոտացիա ենք տալիս: Այսինքն համայնքը մոտիվացիա չունի ավելացնել իր եկամուտները: Պետք է այնպես անել, որ ավելի շատ դոտացիա ստանա այն համայնքը, որը շատ եկամուտ է ստանում»,-ընդգծեց Լոքյանը:

Նա նաեւ նշեց, որ իրենք տնտեսական ծրագրի սուբսիդավորման գաղափարն են ներդնում. «Այսինքն եթե բանկը համաձայնում է ֆինանսավորել համայնքի ծրագիրը, ապա պետությունը 6 տոկոսի չափով սուբսիդավորում է: Ասենք բաբնկը վարկը տալիս է 12 տոկոսով, մենք 6 տոկոսը սուբսիդավորում ենք: Արդեն կարգերը հաստատվել են կառավարության կողմից, մենք արդեն մարտից սկսում ենք ֆինանսավորման գործընթացը:  Ակնկալում ենք, որ սուբսիդավորված վարկերով այս տարի կունենաք մինչեւ 100 ծրագիր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ