News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախատեսվում է մոտ 300 դոլար 1 ք.մ արժողությամբ բնակարաններ կառուցել։ Այս մասին փետրվարի 23-ին՝ լրագողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։   

Նա պարզաբանել է, որ էժան բնակարանային համալիրների կառուցման ժամանակ պենոպլաստ եւ բետոն է օգտագործվում. «Սա աշխարհում տարածված տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրականացնել ինտենսիվ բնակարանային շինարարություն»,–նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ կառավարությունը դիտարկում է Հայաստանում այնպիսի գործարանի կառուցման հնարավորությունը, որը թույլ կտա իրականացնել ինտենսիվ բնակարանային շինարարություն եւ քաղաքացիներին արտոնյալ հիփոթեքային ծրագրերի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալ»,–հավելել է Սարգսյանը։

Նա նկատել է նաեւ, որ տվյալ պահին Հայաստանում հաշվարկվում են շուրջ 400-450 3-րդ կարգի վթարային բնակելի շենքեր, որոնք, երկրի օրենսդրության համաձայն, ենթակա են վերանորոգման, ինչպես նաեւ 4-րդ վթարային աստիճանի 20-30 շենք՝ ենթակա անհապաղ տեղափոխման։ 1-ին եւ 2-րդ մակարդակի վթարային շենքերը անվտանգ են համարվում, սակայն պահանջում են զգոն լինել։

Մայրաքաղաքում վթարային տների խնդիրն ամեն տարի լուծում է քաղաքապետարանը, մարզերում այս խնդիրը աստիճանաբար լուծվում է, օրինակ, Ապարանում, Եղեգնաձորում հին տների փոխարեն կառուցվում են նորերը»,–եզրափակեց Նարեկ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ