News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գեւորգ  Պետրոսյանը նպատակահարմար չի համարում, որ խմբակցությունը միանա «Ելք»-ի նախաձեռնությանը եւ  նախագահին ԱԺ-ի միջոցով ընտրելու  սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Այս մասին  Գեւորգ Պետորսյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ «Ելք»-ը ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է սկսել:

«Ցանկացած ստորագրություն դնելուց առաջ խորհում են դրա իրավական հետեւանքների մասին։  Չեմ ուզում, որ խնդիրը դիտարկվի զուտ քաղաքական համագործակցության ենթատեքստում։ Այստեղ առաջինը կա իրավաբանական խնդիր, մենք դաշինքի իրաբավաբաններով նաեւ փորձագետներով որոշակի խորհրդակցություն ունեցանք, ես նաեւ քննարկել եմ սահմանդրագետների հետ եւ եկել ենք այն համոզման, որ  սահմանադրականության խնդիր չկա եւ հեռանկար չենք տեսնում, որ ՍԴ դիմելու դեպքում  այն կարող է բավարարվել: Այս առումով մենք  նպատահարմար չենք գտնում միանալ «Ելք»-ի նախաձեռնությանը»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ գովեստի խոսքերով են արտահայտվել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին։  Արդեն համաձայնություն կա, որ միաձայն քվեարկելու են նրա օգտին, սակայն դեռ այս մասին պաշտոնապես չեն հայտարարել։ Առաջին փուլով ընտրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է 79 քվե, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն միասին ունեն 65 ձայն եւ անհրաժեշտ է «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը, որը միաձայն կստանա նախագահի թեկնածուն։  Առաջին փուլով՝ լայն համաձայնությամբ ընտրվելու ցանկությունը հայտնել էր Սերժ Սարգսյանը Աժ խորհրդի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Գագիկ Ծառուկյանը։

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ «Ելք»-ի նախաձեռնությանը չեն միանալու հենց այս պատճառով, որ Արմեն Սարգսյանը նաեւ իրենց  ընտրյալն է լինելու, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ խմբակցությունը դեռ այս մասին պաշտոնապես չի հայտարարել։

Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի այն բացահայտումից հետո, որ Սահմանադրությամբ նախագահին ԱԺ-ի միջոցով ընտրելու դրույթը ուժի մեջ է մտնելու միայն նախագահի կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո, ինչից ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի հին կարգով՝ համապետական ընտրությամբ, հակառակ դեպքում  այդ ընտրությունը հակասահմանդրական է լինելու,  «Ելք» խմբակցությունը որոշում ընդունեց  սահմանադրական այդ «խառնաշփոթը» վիճարկել Սահմանադրական դատարանում։ ՍԴ դիմելու համար «Ելք»-ին անհրաժեշտ է 21 ստորագրություն։ «Ելք»-ը ունի ընդամենը ինը մանդատ եւ դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը։ Թեեւ դեռ պաշտոնապես խմբակցությունը դիրքորոշում չի հայտնել՝ միանալու է այդ նախաձեռնությանը, թե ոչ, առանձին պատգամավորներ հայտարարում են, թե դեմ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ