News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե չկա համայնքի թույլատրությունը, ապա ցանկացած շինարարություն «Քարերի սիմֆոնիայի» տարածքում  համարվում է ապօրինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը։

«Շինարարությունը սկսվել  է աշնանը, մենք զգուշացրել ենք, որ շինարարություն պետք չի անել։ Մոտ 20 օր առաջ մենք արձանագրություն ենք կազմել տեղում ուսումնասիրելու համար, այդ ժամանակ շինարարությունը տեղում կասեցրել ենք եւ փորձաքննություն է անցկացվելու, որպեսզի պարզեն թե տվյալ տաղավարը համապատասխանում է այդ իրավական նորմերին, խանգարում է քարերի սիմֆոնիայի էկոհամակարգին, թե ոչ։ Դա Ծովինար Համբարձումյանի սեփականությունն է եւ հանդիսանում է հողօգտագործման տարածք , գյուղնշանակության հող է համարվում  եւ եթե չկա համայնքի թույլատրությունը, ապա ցանկացած շինարարություն համարվում է ապօրինի։ Մեր հորդորներից հետո շինարարություն չի եղել, այլ հողահարթեցում է կատարվել»,- ասաց նա։

Համայնքապետարանի աշխատակիցը նշեց, որ իրենք այժմ վարույթ են հարուցել, ու ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե  այդ վայրում շինարարություն կարելի է անել, թե՝ ոչ։

Տարածքի սեփականատեր Ծովինար Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը կարող է քարտեզով ապացուցել, որ այդ տարածքը չի մտնում «Քարերի սիմֆոնիայի» տարածքում եւ ինքը կարող է այդ վայրում շինարարություն կատարել։

«Դա տուրիստական կանգառ է ընդամենը, որ տուրիստները գան, կանգնեն նայեն «Քարերի սիմֆոնիային», դա սրճարան կամ խորովածանոց չի լինելու։ Զբոսաշրջիկները 30-40 րոպե ժամանակի դիմաց 100-200 դրամ գումար են տալու եւ ուտելու են իրենց բերած ուտելիքը։ Շվաքարանը թող տարբերեն խորոված ուտելու տեղից։ Ես հիմա պայքարում եմ, որ այդ տարածքը չվաճառվի, որ զբոսաշրջիկները կանգնելու տեղ ունենան,  մեր ընտանիքի սեփականությունն է դա 30 տարի եղել եւ սիմֆոնիայի տարածքի հետ բացարձակ կապ չունի, ոչ մի կանոն չեմ խախտել, ոչ մի գետի հուն չեմ փոխել, օրինական  է ամեն ինչ եղել։ Թող ասեն, ես այդտեղից 30 տոննա զիբիլ եմ տարել թափել, մաքրել եմ, թող դա ասեն, ինչի են միայն մի կողմը նշում»,-ասաց նա։

Ծովինար Համբարձումյանը հավելեց, որ շինարարությունը ավարտված է այդտեղ, մի քանի հատ ծառ են տնկելու եւ վերջ։

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «Քարերի սիմֆոնիան» հատուկ պահպանվող տարածք է, որտեղ չի կարելի շինարարություն անել։

«Նախ ինչի՞ է այդ տարածքը պատկանում բնակչին, ո՞վ է այդ տարածքը նրան վաճառել, ում ձեռքով է այդ փաստաթուղթը տրվել այդ անձին։ Սա խայտառակություն է եւ այդ բոլոր մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Չի կարող հենց «Քարերի սիմֆոնիային» կպած լինել սեփականաշնորհված տարածք, հողօգտագործման տարածք»,-ասաց բնապահպանը։

Բնապահպանը հավելեց, որ վերջերս սա մեր իրականության մեջ հանդիպող շատ ընդունված պրակատիկա է եւ շատ պահպանվող հուշարձանների տարածքում է հանդիպում։

Նշենք, որ ՀՀ Տարածքային նախարար Դավիթ Լոքյանն այսօր հայտարարել էր, որ իրենք Գառնու համայնքապետին ցուցում են իջեցրել ուսումնասիրի շինարարության համապատասխան լինելու հարցը։

 

Տպել
Ամենաշատ