News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռական դիմում է ներկայացրել Միացյալ Նահանգներին ԿԺԴՀ հետ կապված չինական ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցների կապակցությամբ, ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ն երեկ  Հյուսիսային Կորեայի միջուկային եւ բալիստիկ ծրագրերին հակազդելու շրջանակներում հայտարարեց պատժամիջոցների կիրառման մասին, դրանք կազդեն 27 նավագնացության եւ տրանսպորտային ընկերությունների, 28 նավերի եւ ամբողջ աշխարհում մեկ ֆիզիկական անձի դեմ, այդ թվում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Սինգապուրում, Թայվանում: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ այս պատժամիջոցների փաթեթը «ամենալուրջն է, որը երբեւէ եղել Հյուսիսային Կորեայի դեմ»:

«Չինական կողմը կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն, իր ներքին օրենսդրության հիման վրա, միակողմանի պատժամիջոցներ կիրառի Չինաստանի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ: Մենք արդեն դիմում ենք ներկայացրել ամերիկյան կողմին եւ պահանջում ենք անմիջապես դադարեցնել այդ սխալ գործողությունները երկկողմ համագործակցությանը չվնասելու համար», - հայտարարել է Գեն Շուանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ