News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Խոջալուի իրադարձությունների ետեւում ադրբեջանական կողմն է, ոչ թե հայկական։ Այս մասին փետրվարի 26-ին՝ «Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը» թեմայով կլոր–սեղան քննարկմանը հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով՝ Խոջալուի իրադարձությունների համար մեղավոր է ադրբեջանական կողմը, որն այդ ողբերգության համար պայմաններ էր ստեղծել։ «Դեռ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբգովը իր հարցազրույցում հայտարարել էր, որ Խոջալուի ողբերգության համար հայերը մեղավոր չեն։ Նա նույնիսկ չի հերքել այն փաստը, որ Ադրբեջանի կողմում կռվել են մի շարք վարձկաններ, որոնց, նրա խոսքով, վերահսկել չէր ստացվում։ Եվ երբ հայերը հումանիտար միջանցք էին բացել Խոջալուի խաղաղ բնակիչների համար, վերջիններս սկսել են շարժվել Աղդամի կողմը, որն այն ժամանակ գտնվում էր ադրբեջանական ուժերի հսկողության տակ։ Ադրբեջանական ուժերը, նրանց տեսնելով, կրակ են բացել, նաեւ միանգամայն հնարավոր է, որ կրակն բացել են հենց վարձկանները»,–պարզաբաել է Ավագյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, ողբերգությունից փորձում են օգտվել ադրբեջանական իշխանությունները՝ մեղադրելով հայկական կողմին եւ փորձելով հանցագործության իրենց պատասխանատվությունից խուսափել։

Ավագյանը նաեւ ընդգծել է, որ ռազմավարական տեսանկյունից  Խոջալուն կարեւոր նշանակություն ուներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հայկական կողմի համար, քանի որ այնտեղ կար օդանավակայան, որտեղից հնարավոր էր դեպի Ստեփանակերտ թռիչքներ կատարել, ինչպես նաեւ Ղարաբաղի հայկական այլ բնակայավայրեր։ Ուստի Խոջալուն վերցնելը հսկայական նշանակություն ուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ