News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը եւ «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր Սիմբիոտիքսի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը եւս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս Սիմբիոտիքսի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»:

Սիմբիոտիքսի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր եւ նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է եւ սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել :

 «Սիմբիոտիքս» ներդրումային կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. Ժնեւում: Մասնագիտանում է զարգացող երկրների եւ կայուն զարգացման ֆինանսավորման, ինչպես նաեւ ներառական ֆինանսավորում տրամադրելու մեջ: Ընկերությունը նաեւ տրամադրում է շուկայի ուսումնասիրության, ներդրումային խորհրդատվության եւ ակտիվների կառավարման ծառայություններ: Որպես կոլեկտիվ ներդրումային սխեմաների շրջանակներում ակտիվների կառավարիչ՝ ենթարկվում է Շվեյցարիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի կանոնակարգերին եւ ունի FCA (Financial Conduct Authority, Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմինը) լիցենզիա: Սիմբիոտիքսն ունի ավելի քան 130 արհեստավարժ մասնագետից բաղկացած անձնակազմ եւ գրասենյակներ Լոնդոնում, Ամստերդամում, Ցյուրիխում, Քեյփթաունում, Մեխիկոյում եւ Սինգապուրում: Գլխամասը տեղակայված է Ժնեւում: Իր հիմնադրման օրից ի վեր Սիմբիոտիքսն ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել միկրոֆինանսավորում տրամադրող շուրջ 375 կազմակերպությունում 68 զարգացող երկրում՝ համագործակցելով 44 ներդրումային հիմնադրամների եւ բազում ինստիտուցիոնալ ներդրողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ