News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Արաբական պետությունների լիգայի պետությունները պնդում են, որ Երուսաղեմը պետք է Իսրայելի եւ ապագա Պաղեստին պետության ընդհանուր մայրաքաղաքը լինի, հաղորդում է AP-ն:

ԵՄ-ն եւ Արաբական պետոթյունների լիգայի ԱԳ նախարարների բանակցություններից հետո ելույթ ունենալով, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ «հատուկ կարգավիճակը եւ քաղաքի բնույթը պետք է պահպանվի»: Նրա խոսքով՝ ԵՄ-ն եւ ԱՊԼ-ն կարծում են, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն երկու պետությունների սկզբունքների հիման վրա, ինչը թույլ կտա իսրայելցիներին եւ պաղեստինցիներին կողք կողքի խաղաղությամբ ապրել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրանփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ Թել Ավիվից այդ քաղաք դեսպանատան տեղափոխման մասին: Որուշումը Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների վրդովմունքն առաջացրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ