News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանում միլիարդատերերի թիվը 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819 մարդու։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց Hurun Global Rich List 2018 վարկանիշային ցուցակը չորեքշաբթի հրապարակել է Hurun ամսագիրը, որը Forbes-ի չինական համարժեքն է, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ամսագիրը շեշտում է, որ չինաստանցի միլիարդատերերի  մեծ մասն անշարժ գույքի, արտադության եւ հեռահաղորդակցության ոլորտից են եւ նրանց մեծ մասը բնակվում է Պեկինում։

Ամենահարուստ չինացին Tencent հեռահաղորդակցային ընկերության հիմնադիր Մա Հուատենն է։  Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 47 մլրդ դոլար։ 100 ամենահարուստների վարկանիշային ցուցակում նա զբաղեցրել է 15–րդ հորիզոնականը։ Իսկ առաջատարը Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 123 մլրդ ունեցվածքով։ Միլիարդատերերի թվով երկրորդ հորիզոնականում ԱՄՆ–ն է։ 

Hurun Global Rich վարկանիշային ցուցակը հրապարակվում է 2012 թվականից ի վեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ