News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միջուկային ռազմավարության դրույթները մեծ մտահոգություն են առաջացնում, մասնավորապես՝ նշված է, որ ԱՄՆ-ն կարող է միջուկային զենք կիրառել ի պատասխան սովորական սպառազինության եւ կիբերսպառնալիքի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեծ մտահոգություն են առաջացնում ԱՄՆ միջուկային ռազմավարության ընտրված բարեփոխման որոշ դրույթներ, որում ընդլայնվում են նվազեցման հնարավորությունները եւ նվազեցվում է միջուկային զենքի կիրառման շեմը: Կուլուարներում ում ասես եւ ինչպես ասես կարելի է հանգստացնել, բայց մենք կարդացել ենք այն, ինչ այնտեղ գրված է: Իսկ գրված է, որ այն կարող է արձակվել ի պատասխան սովորական սպառազինության կամ նույնիսկ կիբերսպառնալիքի»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ