News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համապատասխան պետական մարմինը Ազգային ժողովին է ներկայացրել գրություն, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է եւ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս  մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանն այդ փաստաթղթերի հիման վրա ավելացնելու որեւէ բան չունի:

«Եթե Արմեն Սարգսյանը ընտրվի, ես համոզված եմ, որ կընտրվի, լեգիտիմության որեւէ խնդիր չունի: Մնացածը տարբեր քաղաքական ուժերի՝ կոնկրետ մի ուժի մտահոգություն է: Եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր իշխանությանը կմեղադրեն լողալ չիմանալու մեջ»,- ասաց Շարմազանովը: Նրա խոսքով՝ կան գործիչներ, որոնք քննադատել են երեկ, քննադատում են այսօր եւ քննադատելու են վաղը՝ անկախ նրանից, թե ինչ են քննադատում եւ ինչ են քննադատում:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի միակ թեկնածուն է, որին առաջադրել է իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: «Ծառուկյան» խմբակցությունը ցանկություն չէր հայտնել թեկնածու առաջադրելու, իսկ «Ելք»-ը չուներ բավարար թվով պատգամավորներ՝ թեկնածու առաջադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ