News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գլոբալ փոփոխություններ են սպասվում թե Մերձավոր արեւելքում, թե Ռուսաստանում, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Ընդ որում նրա խոսքով՝ Հայաստանը կարեւորագույն դերակատար է միջազգային ասպարեզում, մասնավորապես, այս տարածաշրջանում։

«Հայաստանը կարող է շատ բան առաջարկել աշխարհին։ Ու Մերձավոր արեւելքում ու ընդհանուր աշխարհում սպասվող փոփոխությունները  հնարավորություն կտան իրականացնել բարեփոխումներ Հայաստանում»,- պարզաբանել է Արշակյանը։

Ընդ որում նախկին պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը, ճիշտ արտաքին ու ներքին քաղաքականություն վարելու դեպքում, կարող է դրական դեր կատարել ամբողջ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի զարգացման հարցում, ու նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի վերջին ընտրությունը կարող է նպաստել դրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ