News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի իշխանությունները որոշել են մարտի 8-ից մարտի 11-ը փակել Վենեսուելայի հետ սահմանը խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառով: Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան  երկրի Արտաքին գործերի նախարարության  ղեկավար Գիլերմո Ռիվերան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Կոլումբիայի բարձրագույն օրենսդիր մարմնում ընտրությունները կկայանան մարտի 11-ին: Երկրների միջեւ սահմանի երկարությունը կազմում է մոտ 2.22 հազար կմ:

Ներկայումս Կոլումբիայի տարածքում կան ավելի քան 550 հազար վենեսուելացիներ: Փետրվարի առաջին կեսին Հարավամերիկյան երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ ի պատասխան սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով հարեւան երկրի բնակչության կտրուկ աճի,  հանձնարարել է խստացնել  սահմանի անվտանգությունը եւ ստեղծել հատուկ միջգերատեսչական խումբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ