News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:

Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:

Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահը, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»:

Պուտինի այս բացահայտումների ֆոնին ժամացույցի սլաքները տաս տարով հետ տանենք և վերադառնանք Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից երկու օր առաջ, փաստորեն, Մոսկվա էր գնացել` բանակը ժողովրդի դեմ օգտագործելու «դաբրոն» ստանալու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական էր, սակայն, մեծ հաշվով, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում, ինչի հետևանքով չուներ միջազգային աջակցություն: Հենց այդ պատճառով Հայաստանում Պուտինը չի բախվել ամերիկյան «ստորության» հետ և ճիշտ հակառակը` Քոչարյանը Պուտինից ստացել է ցուցարարներին գնդակահարելու քարտ-բլանշ:

Ներկայումս Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի էլ բացառվում, որ այդ պարագայում բոլորը տեղեկանան Պուտինի քաղաքականության ավելի «նուրբ» դրվագների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Իմ նախագահության 8 տարիների եւ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում մենք համագործակցել ենք...
«Փաստ». ՀՀ սուվերենության սակարկումները Մոսկվայում. ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց...
«Եդինայա Ռոսիայի» անդամ. Հուսով եմ՝ Փաշինյանը կհասկանա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է միասին լինեն
Մացկեւիչը հիշեցրեց, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, ապա նա կտրուկ դեմ էր արտահայտվում հա-ռուսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ....
«Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան». ամերիկացի փորձագետ Սթիվեն Բլանք
Ռուսաստանը դա չի ցանկանում իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել...
Հայաստանում ռուսական ռազմաբազայում մարտական պատրաստության ստուգում են հայտարարել
«Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով, Հայաստանում տեղակայված Հարավային...
Մաղթում եմ հաջողություններ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի. Փաշինյանը՝ Մեդվեդեւին
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը
Partner news