News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպումը եւ ընդգծել, որ այն չպետք է ավարտվի զուտ զրույցով, այլ ճանապարհ բացի դեպի միջուկային հարցի լուծում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նախարարի խոսքով, չարժի դատողություններ անել այն մասին, թե ինչն է հանգեցրել ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հանդիպման պայմանավորվածությանը։ Այդպիսի հանդիպումն անհրաժեշտ է Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

«Գլխավորը պայմանավորվածությունը կա եւ ավելի կարեւոր է, որ այն իրականացվի», - ասել է Լավրովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ