News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ամերիկացիների հակառակորդների դեմ պատժամիջոցների միջոցով հակազդելու» (CAATSA) օրենքը չխոչընդոտեց, այլ ընդհակառակը, ամրապնդեց ԱՄՆ եւ Եվրոպայի համագործակցությունը: Վաշինգթոնի ատլանտյան խորհրդի նիստում նման տեսակետ է հայտնել Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության պետի առաջին տեղակալ Դեւվիդ Թեսլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ ամռանը մտավախություններ եղան, որ CAATSA-ն կարող է ազդել տրանսատլանտյան միասնության շրջանակներում մեր սերտ համաձայնության վրա: Կարծում եմ, որ ծանր աշխատանքի շնորհիվ,  ապացուցեցինք, որ այդ վախերը անհիմն էին», - ասելէ նա: Դիվանագետը նշել է, որ շուտով նա արդեն հինգերորդ անգամ կմեկնի Եվրոպա  այնտեղ պատժամիջոցների թեման քննարկելու համար:

Թեսլերը վստահեցրել է, որ եվրոպական երկրների հետ աշխատանքը շատ խիտ է եղել, հատկապես 2017 թվականի աշնանը, երբ Պետդեպարտամենտը հրապարակեց պաշտպանական եւ հետախուզական ոլորտների ռուսական ընկերությունների եւ ստորաբաժանումների ցանկը, որոնց հետ համագործակցությունը կարող է Վաշինգթոնի կողմից սահմանափակումների կիրառմանը հանգեցնել: «Մենք հաշվի ենք առել շատ բաներ», - ասել է նա:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքը նախատեսում է ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ դեմ եւ զգուշացնում է ամերիկյան եւ օտարերկրյա ընկերություններին պաշտպանական ոլորտում ռուսական ձեռնարկությունների եւ վարչությունների հետ համագործակցության կամ պայմանագրերի կնքման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ