News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Նկարչուհի Ֆրիդա Կալոյի եղբոր թոռը դիմել է Mattel խաղալիքներ արտադրողին՝ բողոքելով Բարբի տիկնիկի համար ազգականուհու կերպարն օգտագործելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է France Press-ը:

Մառա Ռոմեոն կարծում է, որ կորպորացիան իրավունք չուներ նկարչուհու կերպարն օգտագործել: Սակայն, նրա փաստաբանի համաձայն, նա չի ուզում դրամական փոխհատուցում, այլ տիկնիկի կերպարի փոփոխություն. ներկայիս կերպարը, «ավելի նման է Բարբիին, քան Ֆրիդային»: «Դա պետք է լինի մի տիկնիկ, որը մարմնավորում է այն ամենը, ինչ ուներ իմ հորաքույրը:

Mattel ընկերությունը հայտարարել է, որ տիկնիկի արտաքին տեսքը մշակվել է Frida Kahlo Corporation-ի հետ համագործակցությամբ, որն իբրեւ թե ունի Kalo-ի կերպարի համար բոլոր իրավունքները: Ընտանիքի փաստաբանները պնդում են, որ կորպորացիան չի կարող տնօրինել Կալոյի պատկերները, նա միայն կարող է օգտագործել անունը:

Ֆրիդա Կալոն եւ Ամելիա Էրհարթը նոր Բարբի տիկնիկների նախատիպերն են դարձել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ