Մեծ Բրիտանիայում գտնվող նախկին ԳՀՎ գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստեր թունավորման մեջ Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքները սադրիչ բնույթ են կրում եւ ուղղված են, մասնավորապես, ՌԴ-ի հանդեպ վստահության խաթարմանը՝ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկրի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «բազմիցս զգուշացրել է. Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արեւմտյան լրատվամիջոցները կսկսեն լայնամասշտաբ քարոզարշավ՝ ուղղված Ռուսաստանի վարկաբեկման եւ վստահության խաթարմանը՝ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնության տիրոջ»:
«Ինչպես եւ մենք ենթադրում էինք՝ բրիտանացիները հատկապես ակտիվ են, ովքեր չեն կարողանում ներել Ռուսաստանին, որ մեր երկիրը հաղթեց 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի անցկացման արդար պայքարում: Բրիտանական ԶԼՄ-ները ակտիվորեն տարածում են գալիք Աշխարհի գավաթի բոյկոտի կոչերը: Նման առաջարկները արվում են ոչ միայն լրագրողների, այլեւ պաշտոնյաների, մասնավորապես` Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի եւ Տուգենդհաթի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից: Պատրվակն էլ Սկրիպալի թունավորումն էր, որի հետաքննությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ, փաստորեն, դեռ չի սկսվել», - նշել է ԱԳՆ-ն:
«Ընդ որում, բրիտանացիները դեռ չեն որոշել՝ ո՞վ պետք է բոյկոտի սպորտային միջոցառումը՝ թագավորական ընտանիքի անդամները, պաշտոնյաները եւ այլ պաշտոնական անձինք կամ անմիջապես Անգլիայի ֆուտբոլի հավաքականը», — նշել են նախարարությունում:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել