News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:

Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ եւ այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչեւ հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տեւում: Այդպես է եղել «Ելք» խմբակցության՝ բոլշեւիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը:

Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը:

Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել

Հանրապետական ավագանին քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել «Երկիր ծիրանի» խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաեւ այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ