News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հաստատել է Անգելա Մերկելին Գերմանիայի կանցլերի պաշտոնում Բունդեսթագում ընտրվելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի` նախագահական նստավայրում` Բեռլինի Բելվյու պալատում:

«Տիկին Անգելա Մերկելին նշանակում եմ դաշնային կանցլեր»,–ասել է Շտայնմայերը:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը մարտի 14-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից  չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում: Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի թեկնածությանը կողմ է հանդես եկել 364 պատգամավոր, «դեմ» 315 պատգամավոր է քվեարկլե, 9-ը ձեռնպահ է մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news