News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քաղաքացուն իր կամքին հակառակ նախընտրական քարոզչությամբ զբաղվել հարկադրելու համար անձինք, որոնք կկատարեն այս բռնի գործողությունը մեկ այլ անձի նկատմամբ, կարող են ենթարկվել վարչական եւ նույնիսկ քրեական պատասխանատվության: Այս մասին մարտի 15-ին ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում նման հոդված չկա, եւ ՔՕ-ն քրեական պատասխանատվություն չի նախատեսում անձին իր կամքին հակառակ նախընտրական քարոզչության հարկադրելու համար: «Սակայն մենք կարծում ենք, որ տվյալ գործողությունը այնպիսի հանրային սպառնալիք է ներկայացնում, որ դրանով զբաղվող մարդը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Դրանից զատ, արդարադատության առաջին փոխնախարարը շեշտեց, որ այս օրինագծի քննարկման ժամանակ որոշվել է մի քանի լրացումներ կատարել: Մասնավորապես՝ իրավապահ մարմնների աշխատակիցների կողմից քաղաքացիներին քարոզչությամբ զբաղվելուն հարկադրելու դեպքեր բացահայտելիս, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ