News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի քրոջը կանալավորելու կարգադրագիր է տվել: Նրան կասկածում են նրանում, որ նա իր թիկնապահին հրամայել է աշխատակցին իր բնակարանում ծեծել, հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով գործին ծանոթ աղբյուրներին:

Կարգադրագիրը տրվել է անցյալ տարվա դեկտեմբերին արքայադուստր Հասա բեն Սալմանի անունով:

Ենթադրյալ զոհին 2016-ի սեպտեմբերին վարձել են արքայադստեր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Տղամարդը պնդում է, որ լուսանկարել է այն սենյակը, որը վերանորոգել է՝ ԶԼՄ-ներին վաճառելու համար: Աշխատողն ասել է, որ արքայադուստրը հրամայել է թիկնապահներին ծեծել իրեն: Նրա խոսքով՝ հարվածել են իր դեմքին, կապել ձեռքրեը եւ ստիպել հըամբուրել արքայադստեր ոտքերը: Մի քանի ժամից նա կարողացել է հեռանալ բնակարանից:

2016-ի հոկտեմբերին արքայադստեր թիկնապահին զինված բռնության, գողության, սպառնալիքների, կամքին հակառակ պահելու համար մեղադրանք էր ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ