Mercedes-Benz ընկերությունը ապրանքանիշի Mercedes-Maybach Pullman մոդելային շարքում ներկայացրել է ամենաերկար մեքենայի նորացված տարբերակը: Մոդելը ստացել է Mercedes-Maybach S-սեդանի ռադիատորի ցանցը եւ ինտերիերի նոր գունային համադրությունները, հաղորդում է Motor-ը:
Ուղղահայաց գծերով ռադիատորի ցանցը պետք է հիշեցնի բարակ գծերով դասական կոստյումի: Առաջին անգամ արտադրողը այն կիրառել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտուալ մեքենայի վրա: