News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել արդեն առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը եւ նախանշեցին համագործակցության ընդլայնման նոր ուղիները:

Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու եւ զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների եւ վտանգավոր քիմիական նյութերի ճիշտ ու անվտանգ պահպանման ու հետագա  չեզոքացման գործընթացը (մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանում եւ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում), մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը եւ այլն:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց բնակչության դիմակայունության եւ պատրաստվածության բարձրացումը հատկապես համայնքային մակարդակում. «Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի գիտակցությունն առ այն, որ ավելի դյուրին է կանխարգելել աղետի հետեւանքները, քան հետո զբաղվել դրանց վերացմամբ: Շատ կարեւոր է, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները համայնքի բյուջեի բաղադրիչ դառնան եւ այս գործընթացում ՄԱԿ-ի աջակցությունն ու միջազգային փորձի կիրառումն անհրաժեշտություն է»,- նշեց նախարարը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված 2 համապետական եւ միջազգային միջոցառուման. հունիս ամսին կայանալիք Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքներին եւ դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Կողմերը քննարկեցին նաեւ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵՄ անդամն երկրների հետ երկկողմանի հարաբերությունների եւ ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում դիմակայունության մակարդակի բարձրացման եւ աղետների

ռիսկի նվազեցման նպատակով  անդրսահմանային համագործակցության ուղիները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ