News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակում ընթանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին նվիրված երթ-հանրահավաքը: Այն կազմակերպել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը:

Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ են հարգել Արթուր Սարգսյանի հիշատակը։

Կազմակերիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2017 թ մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության զոհը դարձավ ազգի նվիրայլներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրը, ով իր բացառիկ սկզբունքայնույթամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին։

Երեւանում եւ Լոս Անջելեսում, մարտի 18-ին Փարիզում հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, եւս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի եւ մյուս հայրենակիցների ՝Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք։ Հավաքվելու ենք ու կրկնենք Արթուրի այդքան պարզ, բայց խորք ունեցող հարցադրումը՝ «Ո՞վ, եթե ոչ ես»»:

Նշենք, որ այսօր Արթուր Սարգսյանի հիշատակին մոմավառություն կկազմակերպվի նաեւ Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին, երբ «Սասնա ծռերը» զինված գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյան օրեր անց, վաղ առավոտյան ճեղքել էր ոստիկանական պատը եւ իր մեքենայով հաց հասցրել Սասնա ծռերին։ Արթուր Սարգսյանը, որն ուներ մի շարք առողջական խնդիրներ,  եւս ազատազրկել էր։ Անազատության մեջ առողջական վիճակն ավելի վատթարացավ, հասարակական ճնշման ներքո նա ազատ արձակվեց, սակայն օրեր անց վախճանվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ