News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հայտնի բնագետ, գրող, Ջերսիի կենդանաբանական այգու եւ Վարի բնության պահպանության հիմնադրամի հիմնադիր Ջերալդ Դարրելն իր գրքերից մեկում այսպես է ձեւակերպել մարդու եւ բնության կապը. Ես կյանքի նույնպիսի իրավունք ունեմ, ինչպես բնության ամենավերջին արարածը։

Շարունակելով Դարրելի միտքը՝ կարելի է ասել, որ միայն մարդկային տեսակին պատկանելությունն իրավունք չի վերապահում նեղացնել նույն այդ մարդու պատճառով անտուն դարձած մեր փոքր եղբայրներին։

Խորհելով այդ մասին՝ NEWS.am-ի թղթակիցը կերակրում են անտուն կատուներին եւ շներին։ Հաճախ անցորդներն ու տների բնակիչները հավանությամբ ժպտում են, հայտնում, որ իրենք էլ են կերակրում կենդանիներին։ Սակայն որոշների մոտ տարաբախտ կենդանիներին օգնելու փորձերը ագրեսիվ վարք է առաջացնում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր Շենգավիթ համայնքի ծանր սանիտարական վիճակի մասին: Բազմակի հրապարակումներից հետո որոշակի աշխատանքներ կատարվեցին, թեեւ դեռ հեռու են կատարելությունից։ Սակայն երբ լրագրողը հայտնվեց նույն այդ բակում՝ կատուներին կերակրելու համար, ակամա հայտնվեց տհաճ իրավիճակում։ Հրելով անծանոթ մարդուն՝ հարեւան ինքնակամ տան բնակիչները սկսեցին հետաքրքրվել, թե ինչու է նա կերակրում կենդանիներին, եւ «ով է մաքրելու» նրանց ետեւից, ու, ընդհանրապես, ով է նա։ Դիտողությանը, թե աղտոտում են ոչ թե կենդանիները, իսկ մերձակա տարածքում մարդկանց թափածի հետքերն են՝ ցելոֆանե տոպրակներ, պատռած ցանցեր, օտագործված պամպերսներ, սպասքի բեկորնոր ու, անգամ, մեքենայի դետալներ, հաջորդեց բնակիչների պատասխանը, թե դա իրենց չի հետաքրքրում։

Կենդանիներին կերակրելու դեմ ակցիային միացավ մի«տիկին» (որոշ տվյալներով, Նադյա անունով) բարձրահարկի երկրորդ հարկից։ Լպիրշորեն դիմելով գործակալության թղթակցին՝ «հլը մի ստեղ արի», պատկառելի տարիքի եւ չափերի կինը, պատուհանից սկսեց բղավել աղբի մասին՝ հընթացս պախարակելով եւ հայհոյելով թղթակցին։ Այն դեպքն է, երբ ապրած տարիները ոչ խելք, ոչ դաստիարակություն են ավելացրել...

Գործակալության ֆոտոթղթակցի հայտնվելը վայրկենապես փոխեց շրջապատողների տրամադրությունը։ Տեսախցիկի օբյեկտիվը տեսնելով՝ տիկինն իզութոզով կորավ, իսկ մնացածներն անցան «Դուք»-ի։

Իհարկե, կարելի է վիճել փողոցներում աղբի հայտնվելու մեջ անտուն կենդանիների դերի մասին, անխոս է մի բան, քաղաքային իշխանությունների ուղիղ պարտականությունն է հարցը լուծել մարդավարի, խնամքի կենտրոններ ստեղծել, ֆինանսավորել կենդանիների ստերջացումը։ Հակառակ դեպքում, ցավալի կլինի կարդալ հարեւան Թուրքիայում կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին, իսկ սեփական հայրենիքում «բարոյախրատական» դասեր լսել մարդկային ցեղի սահմանափակ եւ անհոգի ներկայացուցիչների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ