News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Լոնդոնում ՌԴ դեսպանատանը հաղորդել են, որ նախկին ԳՀՎ գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան ծայրահեղ վիճակում են, բայց նրանք «թաքցնում են բժշկական եզրակացությունը»: Այս մասին հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Մենք հենց նոր Արտաքին գործերի նախարարության նոտան ստացանք այն մասին,  որ Սկրիպալի ընտանիքը ծայրահեղ վիճակում է, բայց մեզ համար այս տեղեկատվությունը բավարար չէ: Բրիտանացիները դեռեւս մեզանից թաքցնում են բժշկական եզրակացությունը», - ասել է նա: Յակովենկոն շեշտել է, որ Մոսկվան տուժածներին տեսնելու եւ բժիշկների հետ խոսելու հնարավորություն չունի:

«Ոչ ոք անգամ այստեղ նկար չի հրապարակել: Ուստի, միգուցե նրանք ողջ են, միգուցե ոչ, իսկ հնարավոր է, ոչինչ էլ չի եղել: Այսինքն մեզ առաջարկում են բառերին հավատալ, ինչը բացարձակապես անընդունելի է», — ընդգծել է դեսպանը:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում  Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Սկրիպալին թունավորելու որոշումն, ավելի շուտ, Պուտինն է ընդունել. Բրիտանիայի ԱԳՆ

Լավրովը մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ՌԴ-ի հետ համագործակցելու Բրիտանիայի մերժումը

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ