News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքում շոկոլադի տոնավաճառում ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը։ Այն արժե 7728 եվրո։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Պորտուգալացի շոկոլադի մասնագետ Դանիել Գոմեշն ասել է, որ իր ստեղծած ռումբի ձեւով կոնֆետը «Գինեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչները ճանաչել են աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե կոնֆետ։

Վարպետը բացատրել է, որ այդ բարձր արժեքը պայմանավորված է կոնֆետի արտադրության համար գործածված մթերքների արժեքով։ Դրա միջուկը շաֆրանի թելերից է կազմված, որի մեկ կիլոգրամը 2 հազար դոլար արժե, գորածվել են նաեւ սպիտակ տրյուֆելի, Մադագասկարից բերված վանիլի կտորներ ու ոսկե փաթիլներ, արտաքինից նույնպես կոնֆետը պատված է ուտելի ոսկու շերտով։

Կոնֆետը սահմանափակ խմբաքանակով են արտադրել՝ ընդամենը 1000 հատ։ Տոնավաճառում ներկայացված նմուշը հատուկ հսկողության տակ է գտնվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ