News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մարտի 19-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ վեճի է բռնվել ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։

Այսպես, օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների միջեւ վեճ է ծագել, որից հետո մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ չի ցանկանում շարունակել վեճը, իսկ Մարուքյանին խոսքը կփոխանցի այն բանից հետո, երբ իր խոսքը կավարտի հանձնաժողովի մեկ այլ անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Սակայն, Արփինե Հովհաննիսյանի խոսքից հետո Մարուքյանին իր խոսքն ասելու հնարավորություն այդպես էլ չտրվեց։ Սա առաջ բերեց նրա դժգոհությունը։

«Պարոն Կոստանյան, դուք ինձ խոստացաք, որ երբ տիկին Արփինե Հովհաննիսյանն իր հարցը տա եւ ստանա պատասխանը, խոսքը կփոխանցեք ինձ»,–դժգոհել է Մարուքյանը։

Հանձնաժողովի նախագահը սրան պատասխանեց, որ այլ բան է նկատի ունեցել, իսկ ավելի կոնկրետ, որ Մարուքյանին, սկզբունքորեն, մշտական հանձնաժողովում խոսելու հնարավորություն կընձեռնվի, սակայն դա չէր վերաբերում հենց այս դեպքին։ Բացի այդ, Կոստանյանը հայտարարել է, որ ինքը հարգում է օրենքը, իսկ օրենքով Մարուքյանը խոսելու հնարավորությունից օգտվել է առաջինը եւ ամբողջապես, իսկ եթե նրա մոտ նոր հարցեր են առաջացել, նա չի կարող այդ հարցը տալ՝ համաձայն կանոնակարգի եւ, հետեւաբար, նաեւ օրենքի։

 «Ես հարգում եմ օրենքը եւ կարծում եմ, դուք եւս այն կհարգեք»,–եզրափակել է Կոստանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ