News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին մեղադրում են անհեթեթ արարքների մեջ, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, Եղնուկյանին մեղադրում են, որ նա Մաքսիմ Սարգսյանի միջոցով ապահովել է, որ քաղաքացիները Ազատության հրապարակից գնան ու հանրահավաք անեն Խորենացի փողոցում. «Նախ անհասկանալի է, թե ինչ է նշանակում ապահովել է: Մյուս կողմից ենթադրվում է, որ Մաքսիմ Սարգսյանը տեղափոխել է մարդկանց, բայց նրա հետ ոչ մի հարց չկա, իսկ Եղնուկյանին քրեական պատասխանատվության են ենթարկում:

Կամ ասում են՝ Եղնուկյանը իր հեռախոսը փոխանցել է X քաղաքացուն, որը տեղեկություններ է հայտնել Վարուժան Ավետիսյանի ռադիոկապի մասին: Այդ X քաղաքացուն մեղադրանք չեն առաջադրել, իսկ Եղնուկյանը, որ հեռախոս է փոխանցել, մեղադրանք են առաջադրել: Իրականում այդ քաղաքացին ոչինչ էլ չի փոխանցել, միայն Վարուժան Ավետիսյանին ասել է՝ ձեր ռադիոկապը ինչ ռադիոկապ է, նա էլ պատասխանել է: Հաջորդ դրվագով Եղնուկյանը նպաստել է, որ ինչ-որ մարդիկ տեղեկություններ տարածեն, որ իրենց տրամադրած սնունդից «Սասնա ծռերը» թունավորվել են: Այս անհեթեթ մեղադրանքներով Եղնուկյանը պահվում է կալանքի տակ:

«Եղնուկյանին ասում են, որ նա օժանդակել է Վարուժան Ավետիսյանին՝ պատանդներ պահելու հարցում: Բայց Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում, որ նա ոստիկան պատանդներ է պահել, բայց Եղնուկյանին մեղադրում են օժանդակելու մեջ, սա էլ է անհեթեթ: Այստեղ չկա ոչ մի տրամաբանություն ու իրավաբանություն»,- ասաց պաշտպանը:

Նա միտում է տեսնում, որ Կարո Եղնուկյանի գործը միացրել են «Սասնա ծռերի գործին: «Սա արել են, որ Եղնուկյանը տարիներով մնա անզատության մեջ: Սա վկայում է, որ Եղնուկյանը քաղաքական բանտարկյալ է: Այս ընթացքում Եղնուկյանը պարապ չի մնացել, թարգմանել է ԵԽ բանաձեւը, թե ում պետք է համարել քաղբանտարկյալ: Ըստ այդ բանաձեւի 5 չափորոշիչներ կան, եւ Եղնուկյանը բոլոր 5 չափանիշներով համընկնում է որպես քաղբանտարկյալ»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում՝ որն է պատճառը, որ իշխանությունները հետապնդում են Կարո Եղնուկյանին, փաստաբանը պատասխանեց. «Եղնուկյանը հայտարարել է, որ սա անմիջականորեն կապված է իր ընտանիքի նկատմամբ ՀՀ նախագահի վերաբերմունքով: Նա ընդգծված վերաբերմունք ունի իր եւ եղբոր նկատմամբ, որովհետեւ միջադեպ է տեղի ունեցել Նյու Յորքում համալսարաններից մեկում իր եւ նախագահի միջեւ»:

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: Նրանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանն են միայն, որ չեն եղել ՊՊԾ գնդում, նրանց գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ