News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս պետությունը առավոտից երեկո հոտընկայս խմում է զինվորի կենացը, բայց նույն պետությունը այդ նույն զինվորի մայկա-տռուսիկի հոգսը թողել է զինվորի ծնողի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե զինվորի ծնողը հնարավորություն չունենա կամ չկարողանա մայկա-տռուսիկ ուղարկել, ապա զինվորը կմնա առանց ներքնաշորի՝ քյաբաբային, կենացային դիֆերամբների ֆոնին:  Ամենեւին էլ հեռու չէ ժամանակը, երբ ծնողների վրա կդրվեն ավտոմատները, տանկերի շղթաները եւ նույնիսկ «Իսկանդերի» վառելանյութը ապահովելու գործը»,-նշեց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ