News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարփել է Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակին:

«Հնարավոր է՝ փորձում են ինձ ներքաշել եւ դարձնել այդ կոնֆլիկտի կողմ, ինչը չի լինի: Ես իսկապես աշխատանքային հնարավորություններ եմ ստեղծում, որեւէ այլ հարաբերություն չունեմ", ասաց Մկրտչյանը:

Նա ասաց, որ շաբաթ օրը համալսարանի գիտխորհրդի նիստ է լինելու, որին մասնակցելու է նաեւ ինքը:

Հիշեցնենք, որ ՇՊՀ ռեկտորը ազատել է դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին, ինչից հետո բողոքի ալիք է բարձրացել համալսարանում։

Տպել
Ամենաշատ