News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է 50 միլիարդ դոլարի չափով չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել եւ սահմանափակել ԱՄՆ-ում Չինաստանի ներդրումային գործունեությունը, որպես պատասխան միջոց նրան, ինչը  Վաշինգթոնը անվանում է բազմամյա ինտելեկտուալ սեփականության գողություն: Այս մասին հաղորդում է BBC- ն:

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ այս հարցով այդ միջոցները կձեռնարկվեն մի քանի տարիների անարդյունք բանակցություններից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չինաստանին ամերիկյան տնտեսությանը վնաս պատճառելու համար:

Սպիտակ Տունը հայտարարել է, որ անցյալ տարվա օգոստոսին Թրամփի կողմից հանձնարարված չինական քաղաքականության ուսումնասիրությունը բացահայտեց մի շարք «անարդար» գործելակերպեր, ներառյալ օտարերկրյա գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը, որոնք ընկերություններին դրդում են տեխնոլոգիաների փոխանցմանը:

Սպիտակ տունը պատրաստել է ավելի քան 1000 չինական ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ մաքսաուրքեր կարող են կիրառվել:

ԱՄՆ-ի առաջատար առեւտրային բանակցող Ռոբերտ Լայթհիզերը Կոնգրեսի անդամներին ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «առավելագույն ճնշում գործադրել Չինաստանի վրա եւ նվազագույն ճնշում ԱՄՆ սպառողների վրա»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսության համար վճռորոշ է մտավոր սեփականության պաշտպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ