News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որոշ ժամանակ առաջ հանրության սեփականությունը դարձավ Ադրբեջանի մանկապարտեզներից մեկում նկարահանված տեսասյուժեն: Հոլովակում դաստիարակը փոքրիկներին սովորեցնում է: «Ո՞վ է ձեր թշնամին»,- հարցնում է դաստիարակը: «Հայերը» պատասխանում են փոքրիկները: Փոքրիկ Յունիսը շարունակում է. «Նրանք այնպիսի վայր են գրավել, որտեղ պաշարներ, ոսկի կա»: «Ճիշտ է»,- պատասխանում է դաստիարակը: Արցախում որոշել են պարզել, թե իրավիճակն ինչպիսին է ղարաբաղյան մանկապարտեզներում: Հարցված ղարաբաղցի փոքրիկների մեծ մասը հաստատուն ասել է, որ իրենք թշնամի չունեն: Ճիշտ է, որոշ երեխաներ, այնուամենայնիվ, ասել են, որ իրենք թշնամիներ ունեն՝ Սպայդերմենը, ինչպես նաեւ Մաշան, որովհետեւ Արջին նեղացնում է: Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմեց Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին՝ խնդրելով մեկնաբանել ադրբեջանցի երեխաների տրտմեցնող վիճակը՝ կապված նման «դաստիարակության» հետ:

«Ցանկանում եմ անմիջապես նշել, որ նշված տեսանյութը (Բաքվի մանկապարտեզից – խմբ.) մեր փաստահավաք աշխատանքի շրջանակում դարձել է լայն հանրության սեփականությունը: Երբ հայտնվեց ադրբեջանական հոլովակը, մենք որոշեցինք իրավիճակը պարզել  մեր նախադպրոցական հաստատություններում: Աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին մանկապարտեզներ, եւ այդ այցերի արդյունքում մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեզ մոտ իրավիճակն արմատապես տարբերվում է: Դրանից հետո մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի տեսանյութ պատրաստել»,- պարզաբանեց Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով՝ տեսանյութը 3 հիմնական նպատակ է հետապնդում:

«Առաջին՝ չմոռանանք, որ մեսիջն ուղղված է մեր հանրությանը: Այն դաժանությունները, որոնք ադրբեջանական կողմն իրականացրել է 2016 թվականի ապրիլին, հայատյացությունը, որն Ադրբեջանում տոտալ բնույթ ունի, օբյեկտիվորեն կարող է հանրության մի հատվածի մոտ պատասխան ռեակցիա առաջացնել, որպեսզի մենք քարոզչություն իրականացնենք համանման ճանապարհով, այսպես ասած՝ համաչափ պատասխան տանք: Մեր մոտեցումն այն է, որ ատելությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ կարող է հակառակ արդյունք ունենալ, իսկ նման քարոզչությունը՝ հակադարձ էֆեկտ: Այս պատճառով մեսիջն ուղղված էր հայ հանրությանը, եւ ես գոհունակությամբ արձանագրում եմ, որ տեսանյութի հրապարակումից հետո երկխոսություն է ծավալվել տարբեր մակարդակներում, եւ մենք գոհ ենք այդ քննարկումներից։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մեր դիրքորոշումը չի արտացոլում ավելի թույլ դիրքորոշում։ Ընդհակառակը՝ մեր մոտեցումն այն է, որ մենք ավելի ուժեղ ենք եւ հայրենասիրությունն ատելության հետ չենք կապում»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հոգեպես եւ մարմնով ուժեղ հայրենասերներն ատելություն չեն տածում հակառակորդի նկատմամբ։

Երկրորդ մեսիջն ուղղված էր ադրբեջանական հանրությանը։ «Խնդիրն այն է, որ ադրբեջանական հասարակությունը թունավորվում է ոչ միայն հայատյացության քարոզչությամբ, այլ դա հստակ դրսեւորումներ ունի։ Մասնավորապես՝ քարոզչություն իրականացնողները պնդում են, որ Հայաստանում բոլորը ֆաշիստներ են եւ ադրբեջանցիների նկատմամբ ծայրահեղ ատելություն են տածում։ Նշեմ, որ Ադրբեջանում այդ քարոզչությունն իրականացվում է պետական մակարդակով։ Հասարակությունն ու լրատվամիջոցները գտնվում են ամբողջական վերահսկողության ներքո։ Մենք փորձել ենք ցույց տալ, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, եւ մանկապարտեզից սկսած քարոզչություն իրականացնելը ոչմիտեղ տանող ճանապարհ է։ Հոլովակը բավականին լայն տարածում է գտել նաեւ Ադրբեջանում։ Դիտումների մոտ 4-5 տոկոսը Ադրբեջանում է կատարվել»։

Երրորդը եւ ամենակարեւորը միջազգային հանրությանն ուղղված մեսիջն է։ «Քանի որ մենք գոհ չենք միջազգային հանրության կողմից խնդրի ընկալման մակարդակից։ Այն իրավիճակը, որ տիրում է Ադրբեջանում, համարժեք արձագանք չի ստանում»,- նշեց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկը տեղեկությունների պակասն է եւ ոչ միայն բովանդակային առումով. «Պետք է տեղեկատվություն տրամադրել ժամանակակից լրատվամիջոցների միջոցով։ Սա եւս շատ կարեւոր ուղղություն է։ Միջազգային հանրությունը, ի վերջո, պետք է ամբողջ խորությամբ հասկանա Ադրբեջանում տիրող իրավիճակը: Տարիներ շարունակ Ադրբեջանում լայնամասշտաբ քարոզչություն է իրականացվել, որի արդյունքում հասարակության մի հատվածը վարակված է հայատյացությամբ։ Կարծում եմ, որ այս խնդրի լուծման ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա իրավիճակի ընկալման բարձր մակարդակը միջազգային հանրության, առաջին հերթին՝ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»,- եզրափակեց Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ