News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 23-ին, արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ, 63 կողմ, 26 դեմ ձայներով ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անընդունելի պրակտիկա է, երբ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված փաթեթի մեջ ներառվում է նոր նախագիծ, որը կապ չունի փաթեթի հետ: «Ստացվում է, որ այն խմբակցությունները, որոնք առաջարկներ չէին արել առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ չեն կարող անգամ հարցեր տալ: Սա լուրջ խնդիր է, եկեք ԱԺ կանոնակարգը վերանայենք, որովհետեւ այն ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ: Հիմա այս փաթեթում ընդունեցինք «Երեւանի մասին» օրենքի փոփոխությունները, որը երեկ է մտել նախագծի մեջ, որի մասին խմբակցությունները տեղյակ չեն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ այս օրինագծի, կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է):

Օրինագծով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:

Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձեւավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը:

Նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի  վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, հետեւաբար կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ եւս դրությներ են ամրագրված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ