News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ Թաթարստանից պատգամավոր Ֆաթիհ Սիբագատուլինի հայտարարությունն այն մասին, որ լրագրողներն ընդամենը ծառաներ են, ցուցադրում է ռուսական իշխանությունների իրական վերաբերմունքը լրագրողի մասնագիտության նկատմամբ: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Գալինա Արապովան:

Նրա խոսքով՝ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության պատգամավոր, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի շուրջ վերջերս ծագած սկանդալը բավականին տիպական է:  «Ես չեմ կարող ասել, թե որքան վաղուց է սկսվել Սլուցկիի ոչ բարոյական վարքագծի, նրա կողմից ոտնձգությունների հետ կապված այս պատմությունը եւ ինչու են լրագրողները մինչ այժմ լռել: Ոմանք գրում են, որ համբերությունը սահման ունի: Հավանաբար, այդ սահմանը հատվել է», - նշեց Արապովան:

Միեւնույն ժամանակ, իրավապաշտպանը շեշտեց, որ լրագրողներին կարող է ուղղակի հոգնեցնել այդ նվաստացված դիրքը, երբ նրանց որպես ծառաների են վերաբերվում, եւ մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների կոշտ դիրքորոշումը, որոնք աջակցել են իրենց գործընկերներին, կարել է միայն ողջունել: «Անկախ նրանից, թե որպես ինչ եք աշխատում, եթե ձեզ անհարգալից կերպե ն վերաբերվում, ապա սեփական պատիվը, բարի համբավը պաշտպանելու նորմալ, մարդկային ցանկություն է առաջանում», - ասաց իրավապաշտպանը:

Միեւնույն ժամանակ, Գալինա Արպովան նշեց, որ Պետդումայի՝ Թաթարստանից պատգամավորի հայտարարությունը վառ կերպով ցուցադրում է Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնյաների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, որը ձեւավորվել է վերջին տարիների ընթացքում: Ռուս իրավապաշտպանը նաեւ ընդգծեց, որ դա բավականին մեծ խնդիր է: Նա գտնում է, որ մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ների նման դիրքորոշումը բավական լուրջ բողոքի ձայն է վերջին մի քանի տարիների ընթացքում եւ նույնիսկ՝ գրեթե միակը: «Պաշտոնատար անձինք սովոր են, որ իրենց վերաբերյալ միայն գովասանական հոդվածներ են գրում: Նրանք հետ են սովորե առողջ քննադատությունից», - դժգոհել է իրավապաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ