News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Չեչնիայում «Նովայա Գազետա»-ն մեղադրվել են «իսկական հետապնդման» համար այն բանից հետո, երբ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել էր Շաա Տուրլաեւի հետ, որը, պարբերականի տվյալներով, մեղադրվում է մի քանի քրեական գործով: Այս մասին «ՌԲԿ»-ի հետ զրույցում հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ջամբուլատ Ումարովը:

«Մարդը ժամանակին դադարեցրել է մարտական գործողությունները, վերադարձել խաղաղ կյանքի, կոչ է անում երիտասարդներին տեղի չտալ ահաբեկիչների քարոզչությանը: Նա ասում է, որ խորապես սխալվել է: Շաան հաշմանդամ է, կորցրել է ոտքը: Ինչու՞ է «Նովայա գազետա»-ն սկսել այս անխիղճ հետապնդումը: Անմեղության կանխավարկածը ոչ ոք չի վերացրել: Մի՞թե նա դատապարտված է եղել»,- ասել է Ումարովը:

Նախարարը Տուրլաեւին «մեծագույն ապաշխարության» օրինակ է անվանել: «Նա ապաշխարել է Աստծու եւ ժողովրդի առաջ: Շաա Տուրլաեւը մեզ համար մեծ գաղափարական նշանակություն ունի: Սա մարդկային քաջության օրինակ է: Շաա Տուրլաեւի օրինակով մենք պետք է դաստիարակենք մեր երեխաներին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր չեչենական դիմադրության նախկին առաջնորդների հետ հանդիպման տեսանյութը: «Լավագույններից լավագույնները», - ասել էր Կադիրովը՝ հերթով նշելով ներկաների անունները:

Տեսանյութում 2004 թվականին հանձնված նախկին բրիգադային գեներալ Ասլան Մասխադով Մագոմեդ Խամբիեւն էր, ինչպես նաեւ Մասխադովի պահակազորի պետ Շաա Տուրլաեւը, գրում է «Նովայա գազետա»-ն: Ըստ պարբերականի՝ Տուրլաեւի նկատմամբ  դաշնային եւ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ Մոսկվայում Պետդումայի պատգամավոր Ռուսլան Յամադաեւի պատվերով սպանությանը մասնակցության կասկածանքով: Ավստրիական դատախազությունը Տուրլաեւին մեդադրում էր նաեւ Վենայում Ռամզան Կադիրովի թիկնապահ Ումար Իսրայիլովի սպանության համար: «Ռոսբալտ»-ը, վկայակոչելով աղբյուրը, նաեւ հաղորդել էր, որ Տուրլաեւի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել 2010 թվականին: Հետաքննության տվյալներով՝ Տուրլաեւը նաեւ Դաղստանի Խասավյուրտ քաղաքի քաղաքապետ Սայգիտփաշի Ումախանովի դեմ մահափորձի պատվիրատուն էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ