News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ծաղկազարդի կիրակի, որը համընկել է Կաթոլիկ երիտասարդների միջազգային օրվա տոնակատարությանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդներին եւ նրանց կոչ արել չլռել ու հասարակության մեջ աննկատ չմնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պապի ժամերգությանը մասնակցել են մեծ թվով կաթոլիկ երիտասարդներ, քանի որ Ծաղկազարդի կիրակին համընկել է Կաթոլիկ երիտասարդների 33-րդ համաշխարհային օրվան, որն այս տարի անցկացվում է թեմական մակարդակով:

«Սիրելի երիտասարդներ, այն ուրախությունը, որը Հիսուսը ձեր մեջ առաջացնում է, ոմանց համար անհանգստության եւ զայրույթի պատճառ է, քանի որ կենսախինդ երիտասարդներին դժվար է մանիպուլացնել»,- հայտարարել է Հռոմի պապը իր քարոզչության ժամանակ:

«Մշտապես է գոյություն ունեցել երիտասարդներին լռել ստիպելու գայթակղությունը… Երիտասարդներին լռակյաց եւ անտեսանելի դարձնելու շատ եղանականեր կան: Շատ եղանակներ կան նրանց անզգայացման ու նինջի մատնելու համար, որպեսզի նրանք «չաղմկեն», որպեսզի հարցեր չտան եւ բանավեճի մեջ չմտնեն»,- ասել է Ֆրանցիսկոսը:

«Դուք պետք է ընտրեք՝ հարկավոր է բղավել, թե լռել: Եթե մյուսները լռում են, եթե մենք՝ մեծահասակներս եւ պատասխանատվություն կրողներս լռում ենք, եթե լռում է աշխարհը եւ կորցնում ուրախությունը, ես ձեզ հարցնում եմ՝ դուք կբղավե՞ք: Խնդրում եմ, որոշեք մինչեւ կբղավեն քարերը»,- նշել է Հռոմի պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ