News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստերը ուղիղ  հեռարձակմամբ լուսաբանելը շատ նորմալ է, լրագրողների աշխատանքին դա չի խոչընդոտի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով խորհրդարանի կողմից ընդունված նախագծին` ըստ որի Երեւանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետ դահլիճում կարող են ներկա լինել միայն քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:

«Չեմ կարծում, որ ընդհանրապես լրագրողների աշխատանքը կխոչընդոտվի, ընդհակառակը լրագրողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ են ստեղծվում, ինչպես խորհրդարանում է: Որեւէ թաքուն բան չի լինելու, ուղիղ հեռարձակում է լինելու, բոլորը անխտիր կարող են լուսաբանել: Ես էլ կողմ եմ քվեարկել, որեւէ խնդիր չկա: Ես այս նախաձեռնությունը դրական եմ գնահատում եւ որեւէ վտանգ խոսքի ազատությանը չեմ տեսնում»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ոչ մի  խտրական վերաբերմունք չի դրսեւորվի, երբ քաղաքապետը կամ նիստը վարող թույլատրի որեւէ լրատվամիջոցի ներկա գտնվել նիստերի դահլիճում, իսկ որոշներին` ոչ:

Նշենք, որ ավագանու նիստերը կլինեն ուղիղ հեռարձակմամբ, իսկ լրագրողները դրանց կարող են հետեւել իրենց համար նախատեսված հատուկ սենյակից, որտեղ կունենան նաեւ ձայնագրելու տեխնիկական հնարավորություններ:

Հիշեցնենք, ավագանու նիստերը փակ դռների հետեւում անցկացնելու մասին խոսակցություններն սկսվեցին այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նուբարաշենցիների խնդիրը բարձրաձայնելու համար կոյուղաջրով տարաներ էին տարել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել դրանք մոտեցնել Տարոն Մարգարյանի սեղանին: Դրան հաջորդեց «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնությունը, երբ ավագանու ՀՀԿ-ական անդամները սկսեցին քաշքշել եւ ապտակել նրան:

Այս միջադեպից մի քանի օր անց քաղաքապետարանում խոչընդոտվեց «Ազատության» եւ «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը, ինչից հետո Տարոն Մարգարյանը կարգադրեց վերանայել քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ