News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Միջազգային «Ճնշվող ժողովուրդների պաշտպանության միության» գերմանական բաժանմունքը նախազգուշացրել է ձեռնպահ մնալ Իսպանիային Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին հանձնելուց, ում կիրակի՝ մարտի 25-ին, ձերբակալել են Գերմանիայում: Կատալոնացի քաղաքական գործիչերին հանցագործների վերափոխումը չի օգնի իսպանական այս շրջանն ընդգրկած ճգնաժամի կարգավորմանը, այլ միայն իրավիճակը կխորացնի, կարծում է GfbV տնօրեն Ուիլրիխ Դելիուսը, փոխանցում է DW-ն: 

«Պետք չէ, որ Գերմանիան ընդառաջ գնա Իսպանիայի կառավարությանը, որը ոչ մի բան չի անում կատալոնական խնդրի քաղաքական լուծումը գտնելու համար եւ միայն դատավորներին հանձնարարում է անցանկալի անձանց քրեական գործերով վանդակաճաղերի հետեւ ուղարկել»,- հայտարարել է իրավապաշտպանը:

Ինչպես արդարադատության մարմիններում աղբյուրները հայտնում են Kieler Nachrichten պարբերականի էլեկտրոնային տարբերակում, այլ մանրամասներ չբերելով, Պուչդեմոնը պատրաստվում է Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու հայց ներկայացնել:

«Եթե նա իսկապես հայց ներկայացնի, այն կքննարկեն միգրացիայի գործերով գերատեսչությունում»,- հայտարարել է Շլեզվիգ-Գոլշթեյնի հողերի ՆԳ նախարարության ներկայացուցիչը:
Սակայն, միեւնույն է, այդ դեպքում հնարավորությունը մեծ չի լինի, քանի որ կալանավորելու եվրոպական օրդերը, որի հիման վրա Պուչդեմոնին ձերբակալել են, որպես կանոն, այդպիսի խնդրագրից գերակա է, նշել է պարբերականը:

Ավելի վաղ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին գերմանական ոստիկանությունը ձերբակալել էր կալանքի եվրոպական օրդերի հիման վրա, որը նախօրեին տվել էր Իսպանիայի գերագույն դատարանը: Պուչդեմոնին ձերբակալել են Դանիայի սահմանը հատելուց հետո Շլեզվիգ-Գոլշթեյն դաշնային հողեր տանող ավտոճանապարհին:
Քաղաքական գործիչը Ֆինլանդիայից Բելգիա էր ուղեւորվում, որտեղ էր փախել լիազորություններից զրկվելուց հետո՝ վիճելի հանրաքվե  անցկացնելու եւ Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը հռչակելու համար: Շլեզվիգ-Գոլշթեյնի գլխավոր դատախազությունը պարզում է, թե Պուչդեմոնը որքան երկար կարող է հսկողության տակ մնալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ