News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ռազմական ինժեներներն ավարտում են հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման համար Կամխուդ եւ Ալագյազ զորավարժարանների նախապատրաստումը:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողները մեկ ամսվա ընթացքում տեղադրել են ճանապարհային ծածկ, հրամանատարական կետեր եւ զորավարժարաններում ամրաշինական կառուցվածքներ՝ բուլդոզերների, էքսկավատորների, ուղեհարթիչների եւ ավտոմոբիլային ռազմական հատուկ տեխնիկայի օգտագործմամբ:

Հատուկ խնդիրների կատարման նախաշեմին զորավարժարաններում «Կորշուն» ականորսիչներով եւ ական որոնող վարժեցված շներով անցկացվել է տեղանքի համընդհանուր ստուգում պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար: Զինծառայողների հետ անցկացվել են հրահանգչա-մեթոդական պարապմունքներ անվտանգության պահանջների պահպանման շուրջ եւ ավարտվել է զորավարժությունների անցկացման օբյեկտների բարեկարգումը:

Անդրկովկասում ՀՌՕ բարձրլեռնային զորավարժարանների նախապատարստմանը մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ ական որոնող շներով եւ մոտ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ