News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մարտի 29-ի նիստին բացասական եզրակացություն է տվել «Ֆոտո եւ վիդեո նկարահանման միջոցով հայտնաբերված երթեւեկության կանոնների խախտման դեպքերում վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ այս օրինագծում առաջարկվում է հանել տրանսպորտային միջոցների վարձակալում տրամադրող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պատասխանատվությունը վարձակալողների կողմից երթեւեկության կանոնների խախտումների համար: «Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այս օրինագծի ընդունումից, քանի որ Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը արդեն իսկ նախատեսել է Ֆոտո եւ վիդեո նկարահանման միջոցով հայտնաբերված երթեւեկության կանոնների խախտման հետ կապված գործերի վարչական վարույթի առանձնահատկությունները»,- նշել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 138-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, տրանսպորտային միջոցի սեփականատերն է պատասխանատվություն կրում վարչական իրավախախտման համար, եւ եթե մեքենան պատկանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, ապա պատասխանատվությունը նրանցն է, եթե այլ անձի մեղքը ապացուցված չէ:

Հարությունյանը նշել է, որ օրենսգիրքը կներկայացվի խորհրդարան կառավարության կողմից հաստատվելուց հետո: Բացի այդ, մի շարք այլ օրինագծեր եւս «Ֆոտո եւ վիդեո նկարահանման միջոցով հայտնաբերված երթեւեկության կանոնների խախտման դեպքերում վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի չեղարկում են նախատեսում:

Օրինագծի հեղինակներն են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Ամենաշատ