News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի  հիմնական դպրոցի շենքը, հարակից կառույցները եւ սպասարկող տարածքը, որը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, նվիրվել է գյուղին տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու նպատակով։ Որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության մարտի 29-ի նիստում։ Այն ներկայացրել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նրա խոսքով, շենքը զբաղեցնում է 968.2 քառակուսի մետր  տարածք, որից 87,8 քառակուսի մետր՝  կաթսայատունը, 20.2 քառակուսի մետր՝ պահեստը, 0.43 քառակուսի մետր էլ սպասարկող տարածքները, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 41.5 մլն դրամ։ «Փարաքար համայնքը պարտավորվում է 3 տարում իրականացնել 50 մլն դրամի ներդրում հետեւյալ համամասնությամբ. 2018-ին՝ 25 մլն դրամ, 2019-ին՝ 15 մլն, իսկ 2020-ին՝ 10 մլն դրամ»,–նշել է Սահակյանը։ 

Նախատեսվում է համայնքում զարգացնել ՏՏ ոլորտը, ինչպես նաեւ պատրաստել ոսկերիչներ։ Ծրագրվում է ստեղծել մոտ 50 նոր աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ