News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների հրապարակումները Ռուսաստանից սպառազինության մատակարարումների հետ կապված Ադրբեջանի մեծ դժգոհության մասին:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, մասնավորապես՝ նշվում էր այն մասին, որ Բաքուն իբր խոտանել է ԲՏՌ82Ա-ի, Տ90Ս տանկերի, ԲՆՊ3-ի, «Սմերչի» հրթիռների եւ ԲՏՌ82Ա-ի գնդացիրի զինամթերքի խմբաքանակները:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հրապարակումները իականությանը չեն համապատասխանում եւ սադրիչ բնույթ ունեն: Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում որոշակի արտադրող երկրներից սպառազինության տարբեր տեսակների գնումներին եւ ձեռքբերմանը: Մենք մանրակրկտորեն ընտրում ենք լավագույն, առավել որակյալ եւ արդյունավետ ռազմական արտադրանքը, որն անհրաժեշտ է մեր մարտական պոտենցիալի մեծացման համար՝ օկուպացված տարածքներն ազատագրելու համար»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ ադրբեջանական բանակի սպառազինություն ընդունած ռուսական նոր սպառազինությունը համապատասխանում է բարձր պահանջներին, որոնք ներկայացված են սպառազինության ժամանակակից համակարգերին, ինչպես նաեւ զգալիորեն մեծացնում է ստորաբաժանումների մանեւրայնությունն ու կրակային հնարավորությունները, հատկապես այն ստորաբաժանումների, որոնք զորքերի պաշտպանական առաջնագծում ռազմական խնդիրներ են կատարում

Հիշեցնենք, որ ավելի վաղ haqqin.az-ը հայտնել էր բելառուսական լրատվամիջոցների հրապարակումների շարքի մասին Ռուսաստանի մատակարարած տեխնիկայից Ադրբեջանի դժգոհության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ