News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին չի բավարարել ամանորյա տոների կրճատման վերաբերյալ օրինագծի շուրջ կառավարության ներկայացուցիչի փաստարկները եւ ներկայացված հիմնավորումները։ Օրինագիծը ուղարկվել է լրամշակման։

Ապրիլի 3-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել։ Համաձայն կառավարության կողմից նախաձեռնած օրինագծի՝ առաջարկվում է չեղարկել նախածննդյան տոները՝ հունվարի 3–ը, 4–ը եւ 5–ը հայտարարելով աշխատանքային օրեր։ 

Օրինագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։ Նա իր ելույթը  սկսել է լեզվաբան  Հրաչյա Աճառյանի խոսքերով, որ «տոնը» հայկական բառ է եւ նշանակում հանրային ելույթ՝ հանդիսավոր օր։ Միաժամանակ պաշտոնյան հավելել է, որ հնում «տոն» էին անվանում զոհերին, որոնք նախատեսված էին աստվածների համար, որի դերում հանդես էր գալիս զոհաբերվող կենդանին։ 

«Ժամանակի հետ տոների իմաստը փոխվել է եւ, ըստ էության, դարձել է հանդիսավոր օր, որը տոնվում է ինչ–որ նշանավոր իրադարձության կամ տոնի առթիվ»,–ասել է Ավետիսյանը։ 

Դրա հետ մեկտեղ փոխնախարարը նշել է, որ ազգային են կոչվում այն տոները, որոնք հայտնվել են վաղ անցյալում։ Այս օրինագծի ընդունումը, նրա խոսքով, պայմանավորված է օրացույցում միայն ազգային տոները թողնելու ցանկությամբ, օրինակ՝ Նոր տարին, որը նա հայկական ավանդական տոն է կոչել։ Այն նկատառմանը, որ հին ժամանակներում Նոր տարին չեն տոնել հունվարի 1-ին, կամ մարտի 8-ին Կանանց միջազգային տոնը ազգային ավանդական տոն չէ, նա լռել է։ 

Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, իսկ այս օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ–տնտեսական եւ ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ 

Փոխնախարարի ելույթը եւ ներկայացված հիմնավորումները առաջ բերեցին ոչ միայն ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի, այլ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի տարակուսանքը, որը օրինագիծը դպրոցական շարադրություն անվանեց. «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որեւէ կապ չունեն»,- ասել է պատգամավորը:

Ի վերջո, մշտական հանձնաժողովը առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը եւ կրկին քննարկել դրա լրամշակումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ