News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը:

Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եւ կազմել են 9 906 093 դրամ:

Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1 500 000 դրամով եւ կազմում են 10 000 000 դրամ եւ 20 000 դոլար:

Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32 688 938 դրամ, որից 9 200 000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23 488 938 դրամը՝ շահաբաժնից:

Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած եւ օտարած արժեթղթերը եւ այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8 000 000 դրամը:

Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) եւ հողամաս:

Դավիթ Հարությունյանը նաեւ կոլեկցիոներ է. դեռեւս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների եւ գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ