News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գանձախույզերի կողմից կողոպտման եւ ավիրման ենթարկվող` Վանի ներկայիս Մուրադիյե գավառում գտնվող պատմական Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու պատերը քանդված են, իսկ ներսում մեծ խորությամբ փոսեր են բացված:

Ինչպես տեղեկանում ենք Akunq.net–ից, 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ ակտիվ կերպով հայ համայնքին ծառայած Սուրբ Ստեփանոս եկեղեցին նաեւ նշանավոր ուխտավայր է եղել:

Հայկական միջնադարյան ճարտարապետության աննման նմուշներից մեկը եղող սույն եկեղեցու մոտակայքում գտնվող գերեզմանատան քարերը եւս ավերվել են գանձագողերի կողմից, իսկ եկեղեցու այն հատվածները, որոնք կարողացել են դիմակայել այդ ավերածություններին, վերջնականապես քանդվելու սպառնալիքի տակ են:

Ժամանակին եկեղեցու մոտակայքում բնակություն հաստատած Էբուբեքիր Չիֆթչին հայտնելով, որ մինչեւ 1970 թ. կառույցը լիովին կանգուն է եղել, նաեւ հետեւյալ տեղեկություններն է հաղորդում. «Եկեղեցու շրջակայքը եւ դռները կանգուն էին: Ես ինքս եմ տեսել քահանաների մենախցերը, որոնք եւս չէին ավերվել: Մեր մարդիկ այս հարցում խիստ անզգա են: Մի քանի հոգի այս կառույցը պեղել է` գանձ գտնելու հույսով: Նման դեպքերը իրոք շատ ցավալի են. գանձախույզերը շատ վատ վիճակի են հասցրել եկեղեցին: Մենք ցանկանում ենք, որ պետությունը եկեղեցին վերականգնելով` վերադարձնի նրա նախկին տեսքը»:

Չիֆթչին նաեւ նշում է, թե չնայած ավերումներին` եկեղեցին շարունակում է գրավել տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ