News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում ներկայացված են միայն պայմանները, որ Հայաստանը պետք է կարճ ժամկետներում «ճանապարհային քարտեզ» ներկայացնի Հայկական ատոմակայանի էներգաբլոկի շահագործումից հանելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ համաձայնագիրը Ատոմակայանի մասով այլ գաղտնի կամ ոչ հրապարակային դրույթներ չի պարունակում: «Սա այն պայմանագիրը չէ, որը կարող է Հայաստանին զրկել նոր ատոմակայան կառուցելու իրավունքից»,-վստահեցրեց փոխնախարարը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թվականը ներքին շուկայի համար էլեկտրաէներգիայով ապահովումը ամբողջությամբ փոխարինել ոչ աշխաջրածնային տեխնոլոգիաներով: Դա ենթադրում է, որ գազային եւ ջերմային էլեկտրակայանները աշխատելու են բացառապես էլեկտրաէներգիայի արտահանման ուղղությամբ, իսկ արեւային էլեկտրաէներգիայի բաժինը կհասնի 20-30 տոկոսի:

Միաժամանակ, նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանում օդում կախված է հին էներգաբլոկը շահագործումից հանելու ԵՄ պահանջի ֆոնին, քանի որ չկան ներդրողներ: «Այդ հարցով ոչ մի նոր բան չեմ կարող ասել: Առկա ռեսուրսները կուղղվեն գործող ատոմակայանի շահագործման երկարաձգմանը, եւ միայն 2019-ի վերջին պարզ կլինի, թե ինչ ռեսուրսներ կօգտագործվեն եւ որքան ժամանակով կերկարաձգվի շահագործման ժամկետը: Այդ գնահատականը պետք է տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), ոչ թե մեր գերատեսչությունը»,-ընդգծեց Հայկ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ նոր ատոմակայանի շինարարությունը, ինչպես նաեւ դրա հզորության ու տեխնոլոգիաների մասին հարցերը կքննարկվեն 2020-2021 թվականներին՝ ԱԵՄԳ-ի կողմից գործող ատոմակայանի անվտանգության վերաբերյալ գնահատականից հետո:

Ենթադրվում է, որ Մեծամորի ԱԷԿ-ը շահագործումից հանելու ժամանակ վերականգնվող էներգետիկայի (այդ թվում ՀԷԿ-եւ եւ արեւային էներգետիկա) բաժինը ներքին շուկայում կհասնի մինչեւ 70 տոկոսի:

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը նախորդ ասուլիսում հայտարարել էր, որ կառավարությունում քննարկվում է նոր ատոմային բլոկի շինարարության եւ մինչեւ 50 կվտ փոքր հզորությամբ փոքր մոդուլային բլոկների շինարարության տարբերակը:

2015 թվականին Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրվել, որով ՌԴ-ն 270 մլն դոլարի չափով վարկ եւ 30 մլն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված աշխատանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ