News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դերասան, գործարար եւ Քալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հաղորդել է նրա ներկայացուցիչ Դենիել Քետչելը իր թվիթերյան էջում, փոխանցում է ՌԲԿ–ն։ Ավելի վաղ դերասանը շնորհակալություն էր հայտնել բժիշկներին, որոնք իրեն վիրահատել էին։

TMZ–ի փոխանցմամբ՝ մարտի 30-ին  Առնոլդ Շվարցենեգերին սրտի անհետաձգելի վիրահատություն էին կատարել։

Ըստ  աղբյուրի՝ 70-ամյա դերասանին տեղափոխել էին Լոս Անջելեսի Սեդարս Սինայ բժշկակակն կենտրոն՝ կաթետերային փականի փոխարինման համար:

Սակայն բժիշկները որոշակի բարդությունների հետ էին բախվել եւ ստիպված էին եղել վիրահատել դերասանին:

Նշվում է, որ միջամտությունը կատարվել է բաց սրտի վրա եւ մի քանի ժամ է տեւել: Սա նրա առաջին վիրահատությունը չէ: 1997-ին փոխել են նրա աորտայի փականը:

Դենիել Քետչելի խոսքով՝ արթնանալուց հետո դերասանի առաջին խոսքերն են եղել «Տերմինատոր 2»–ից «I'm back» (Ես վերադարձել եմ) մեջբերումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ